▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդու դի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի: Երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանը:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում, երբ անհայտ անձը ավտոմատից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք սպանության վայրից ձգվում են մոտ 60 մետր մինչև ձկնաբուծարանի տարածքում տեղադրված վագոն-տնակ:

Կոտայքի բաժնի քննիչները փորձագետի հետ դեպքի վայրի զննության աշխատանքներ են կատարում, որտեղ հայտնաբերվել է որսորդական մեկփողանի հրացան, 2 կրակված պարկուճ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության և քննչական բաժնի մեծ թվով աշխատակիցներն էլ այս պահին գտնվում են Պտղնի գյուղի սկզբնամասում գտնվող հսկայական տան տարածքում, որը, ըստ հավաքվածների, Պտղնիի գյուղապետի մտերիմի տունն է:

Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կարելի է ասել, բացահայտել են հանցագործությունը, և այս պահին կասկածյալը՝ Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանը ոստիկաններին և քննիչներին ընթերակաների ներկայությամբ մատնացույց արեց այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք ավտոմատը՝ ալյուրի պարկի մեջ, որտեղ կային նաև մեծ թվով փամփուշտներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շինությունը պատկանում է Պտղնիի գյուղապետի ազգականին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Սպանվածն ամուսնացած էր և խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ երեխա:

Լուսանկարում՝ կասկածյալ Արման Բաղդասարյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին