▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում փորերի կեսը կուշտ չեն, կեսը՝ անկուշտ

Հայաստանում տների կեսն առանց մարդ են, մարդկանց կեսն՝ առանց տուն:
Հայաստանում փորերի կեսը կուշտ չեն, կեսը՝ անկուշտ:

Հայաստանը կիսատ-պռատ բաների երկիր է՝ կիսատ զգացմունքներ, կիսատ կրթություն, կիսատ աշխատանք, կիսատ ընտանիքներ, կիսատ-պռատ հայրենասիրություն...

Դա գալիս է, երևի, նրանից, որ ժամանակին երկիրս մի լավ կիսել էլ, հետո էլ՝ կեսերն էլ կիսել, մի հատ էլ՝ կեսերի կեսերը...

Ու չի՛ հավաքվում, չի՛ ամբողջանում, չի՛ մեկտեղվում ոչինչ...

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին