▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձի խայթոցի դեպքի առիթով հարուցվել է վարչական վարույթ

 

ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է օձի խայթոցից մահացած Կ. Հարությունյանի հարազատներին։

«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում «Օձի խայթոցից մահացած կնոջը ժամանակին էին տեղափոխել հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարությունն ապատեղեկատվություն տարածում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տուժածի որդու` Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ։

Ինչ վերաբերում է օգոստոսի 20-ին թողարկված հաղորդագրության մեջ տեղ գտած անճշտությանը, ապա այդ առթիվ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դա շփոթմունքի արդյունք է։ Դեպքի մասին երկու տարբեր բուժհաստատությունից տեղակատվություն ստացած մասնագետն օձի խայթոցի և հոսպիտալացման ժամանակագրության սխալ հաշվարկով ներկայացրել է ոչ ճիշտ ժամկետներ, ինչի համար կենթարկվի համապատասխան տույժի։ Նախարարությունը ապատեղեկատվություն տարածելու որևէ շարժառիթ չէր կարող ունենալ։ Բուժհաստատություններից ստացված տեղեկատվությունների վերլուծությամբ պարզվել է, որ տուժածն օձի խայթոցից անմիջապես հետո հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ` վիճակը ծանրանալուց հետո տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

 Հայցում ենք Կ. Հարությունյանի հարազատների ներողամտությունը

Առողջապահության նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին