▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում վտանգը նախագահական նստավայր գնալ-չգնալը կամ նկարվելը չէ

Սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ նախագահական նստավայր գնալ-չգնալու հարցը աներկբայորեն կապված է այդ փոփոխությունների հանդեպ քաղաքական ուժի` հիմնավոր/համոզիչ քաղաքական դիրքորոշում ունենալ-չունենալու հետ: Եթե քաղաքական ուժը կատեգորիկ դեմ է փոփոխություններին, ուրեմն Բաղրամյան-26 գնալ-չգնալու հարց չպետք է լինի: Եթե «դեմ» է կամ «դեմ» է քվեարկելու/քարոզելու, բայց գնում է հանդիպման, ուրեմն դա ցիրկի կլոունություն անել է, իսկ քաղաքական առումով` ինքնասպանություն է: Եթե կողմ է, բայց սկզբից եւեթ չի մասնակցել փոփոխությունների մշակմանը, ու սոսկ գնում է նախագահական նկարվելու, ապա այդ ուժը միգուցե ամեն ինչ է, բայց քաղաքական չէ: Իրականում վտանգը նախագահական նստավայր գնալ-չգնալը կամ նկարվելը չէ, այլ քաղաքական ուժի անսկբունքայնությունը:

Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին