▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոբանիից Թուրքիա փախած հայ ընտանքիները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան

Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով Սիրիայի Քոբանիի քաղաքից Թուրքիա անցած 2 հայ ընտանիքներ կտեղափոխվեն Հայսատան:

Այս ընտանիքները Թուրքիա անցնելուց հետո ապաստանել են սիրիացի փախստականների ճամբարում: Այնտեղ նրանց այցելել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը:

Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ այս ընտանիքները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան: Ի դեպ, ընդհանուր առմամբ Քոբանիից 3 հայ ընտանիք են տեղափոխվել Թուրքիա, սակայն նրանցից միայն 2-ն են ցանկություն հայտնել տեղափոխվելու Հայաստան:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս ընտանիքները օգոստոսի 30-ին Արամ Աթեշյանի ուղեկցությամբ կտեղափոխվեն Հայաստան:

Աղբյուր`     Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին