▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ թալանին» նախաձեռնությունը վերսկսում է իր պայքարը փողոցում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` ՀԷՑ-ի աշխատակիցները քաղաքացիներին պարտադրում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, որոնց համաձայն` քաղաքացիները պատրաստ են վճարումներ կատարել էլեկտրաէներգիայի դիմաց՝ արդեն բարձրացրած սակագնով:

Սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ հոսանքի սակագնի ավելացած գումարը մինչ աուդիտի ավարտը Կառավարությունն իր վրա է վերցնելու: 

Նախաձեռնությունը որոշել է սեպտեմբերի 1-ից վերսկսել իր պայքարը և կրկին դուրս գալ փողոց՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին