▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազինո գնացողներ, ոչ մի բիզնեսմեն դեբիլ չէ, որ միլիոնավոր դոլարներ ծախսի, որպեսզի գնաք ու փող կրեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գիշերվա գրածս կազինոների թեման ուզում եմ մի քիչ էլ շարունակեմ.... Դե ստրիպտիզի մասին չեմ կարող շատ պրիտենզիա ներկայացնել, քանի որ ամեն տղա մի ձևիա սիրում ժամանակ անցկացնի, այ բայց կազինոների թեման այլ է.... 

Ես իմ վրա եմ օրինակը բերում. Ինձնից ազարտնի մարդ գոյություն չունի, ազնիվ խոսք եմ ասում ու ես վստահ եմ, որ եթե մի օր հայտնվեմ կազինոյի դռան դիմաց միանգամից կկործանվեմ... 

Ժամանակին՝  կույս վախտերս, եղելա, որ Վիվառո եմ գնացել դաժե... Նենց հետաքրքիր մեխանիզմա աշխատում... Առաջին երեք անգամ կրում ես մաքսիմում 12 հազար դրամ, հետոոո գնաաաաա՜՜՜՜՜ցցց՝ ինչքան ուժ ունես կրվում ես ու ես անձամբ եմ ինձ հանել էտ խաղից ու էլ կյանքում չեմ մտել.... 

Հարգելի կազինո գնացողներ, մի բան հասկացեք, ոչ մի բիզնեսմեն դեբիլ չի, որ միլիոնավոր դոլարներ/դրամներ ծախսի կազինոներ բացի, որպեսզի դու գնաս ու փող կրես... Էտ բիզնեսմեն չի լինի, էտ կլինի բարեգործ, իսկ բարեգործ/բիզնեսմենը մենակ փիառ անող բիզնեսմեննա... 

Ասածս ինչա՝ նույնիսկ եթե դուք միշտ կրում եք կազինոյում, հավատացեք, որ մի օր կամ կանհետանք, կամ էլ քառակի միանգամից կկրվեք... 
Մի գնացեք, մի խաղացեք ու ապրեք երջանիկ.... Ոչ մի խաղամոլի դեռ երջանիկ չեմ տեսել!!!

Անկախ Հայաստան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին