▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հասարակությունն է փակուղու մեջ, որի մեջ հայտնվել է սեփական կամքով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր հասարակությունն է փակուղու մեջ, որի մեջ հայտնվել է սեփական կամքով: Այսօր մեզ ղեկավարում են մարդիկ, ովքեր ուղղակի ինչ-ինչ հատկանիշների, ճակատագրի գործոնով պայմանավորված, հայտնվել են այդ պոստերին ու հասարակության մի ստվար զանգվածի, ավելի ճիշտ բացարձակ մեծամասնության դեպքում էլ, եթե ունենային նման հնարավորություն, ոչինչ չէր փոխվելու:

Մենք այն հասարակությունն ենք ում համար`

Կաշառք չվերցնող ու աշխատավարձով աշխատող պաշտոնյան անբաշար լոխ է: 
Որ ահռելի գումարներ ենք ծախսում երեխուն լավ տեղ ուսման տալու համար, որից հետո էլ մաղարիչ ենք տալիս, որ լավ գործի նստի: 
Որ ահռելի գումարներ ենք մուծում, որ երեխեն դասի չգնա, բայց ավարտի ու դիպլոմը դնի մկնիկի տակ որպես խալի:
Որ նեղանում ենք, որ կաշառքը տալիս են գլխներիս: 
Որ ոստիկանը համազգեստ ա հագնում, որ մի քիչ ավել դվիժենի ունենա, թեկուզ աշխատավարձը եսիմ ինչքան էլ չի:
Որ լիքը ջահել երազում ա գայիշնիկ դառնա, որ գայիշնիկենրը չկանգնացնեն: 
Որ 5000 դրամով ընտրության ենք գնում:
Որ վարկով հարսանիք ենք անում, ինչ ա թե հարևանից լավ հարսանիքով փսագենք մեր երեխեքին:

Որ քանի հնարավորություն չունեն պաշտոնյային ձեռով բարևելու, ինչ ասես ասում են բարևողին, բայց որ ունենայինք հնարավորություն, ձեռը կպաչեին էլ (իհարկե մի 1000-ի մեջ մի հոգի հաստատ տենց չի, բայց դե...): 

Մի խոսքով այդ պաշտոնյաներին մենք են բուծել ու դրա դեմն առնելու միակ ճանապարհը ինքնամաքրվելն է ու նոր պահանջելը: Հավատացեք, եթե վերոթվարկյալներս ու էլի լիքը բաներ մեր մեջից վերանա, ամեն ինչ ինքն իրան կընկնի տեղը:

Գագիկ Մամուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին