▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում անվտանգությունը վերջանում է, երբ «ռաստվում» է չինովնիկի ժառանգներին կամ թիկնազորի խմբի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօր հերթական ողբերգական լուրը տարածվեց՝  Լոռիում 16-ամյա դպրոցականի են սպանել: Երեւի, որ սկսենք հաշվել, թե սա այս տարվա, կամ վերջին տարիների որերորդ սպանությունն է՝ թվերի մեջ կխճճվենք: Հաճախ լուրջ դեմքով ու միշտ իբր խելոք մտքեր արտահայտող որոշ մարդիկ Հայաստանը համեմատում են աշխարհի այլ երկրների հետ, հիմնականում արեւմտյան, ու ասում՝ Հայաստանն ամենաապահով երկիրն է, այստեղ կարող ես հանգիստ փողոցում քայլես ուշ ժամերին ու քեզ չեն սպանի, չեն կողոպտի, չեն նեղացնի:

Իսկ այ արեւմուտքում տես որքան սպանություններ են լինում, որքան ավազակային հարձակումներ ու նման այլ լոլոներ: Սա երեւի իմ գիտակից կյանքում լսած մեղմ ասած ամենաանհեթեթ համեմատությունն է: Նախ ո՞ր երկրի, կամ քաղաքի հետ եք համեմատում 2.5 մլն-անոց Հայաստանն ու 1 մլն-անոց Երեւանը:

Մի քանի հարյուր միլիոնավոր բնակչություն ունեցող զարգացած երկրների՞, կամ ասենք 10 մլն-անոց Նյու Յորքի՞, Լոնդոնի՞ ու մյուս մեգապոլիսների հե՞տ, որտեղ տարբեր ազգությունների, կրոնի ու տարբեր խավերի միլիոնավոր մարդիկ կան:

2,5 մլն-անոց Հայաստանում գրեթե ամեն օր մարդ է սպանվում ու բավական դաժանաբար, սա է՞ ապահով ու անվտանգ երկիրը: Սա է՞ ապահով երկիրը, որտեղ ինչ որ առիթով, եթե մի քիչ շատ այլազգի, կամ սփյուռքահայ է հավաքվում, ապա հաստատ օրական նրանց նկատմամբ կատարված մի հանցագործության մասին լսում ենք: Բա, որ մի քանի տասնյակ միլիոնանոց երկիր լինեի՞նք: Պատկերացնում եմ ժողովրդագրական էդ պատկերի դեպքում արձանագրվող հանցագործությունների վիճակագրական տվյալը ինչպիսին կլիներ: Բան չունեմ ասելու, հանցագործություններ լինում են ամեն տեղ, բայց եթե պետք է սկսենք համեմատվել ուրեմն Հայաստանը, կամ Երեւանը փորձեք համեմատել ասենք Շվեյցարիայի, Շվեդիայի, թեկուզ մերձբալթյան երկրների հետ ու կտեսնեք ինչ պատկեր կստանաք: Ու մի բան էլ՝ Հայաստանում մարդու անվտանգությունը վերջանում է էնտեղ, երբ «ռաստվում»  է քաղաքապետի, մարզպետի, վարչության պետի կամ ավելի բարձր չինովնիկի լսկտված ժառանգներին, կամ դրանց թիկնազորի խմբին:

Մկրտիչ Իսրայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին