▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդքան էլ չի հետաքրքրում Նելլիի ճակատագիրը,կարևորը ինձ որևէ պարտք ու պահանջ չունի. «Ոսկու շուկայի» սեփականատեր

Hraparak.am-ը գրում է.

Արդեն 10 օր է՝ «Ոսկու շուկայի» անհետացած աշխատակից Նելլի Հարությունյանի մասին որևէ նորություն չկա: «Դեռ որևէ նորույթուն չունենք, շվարած ենք, չգիտենք՝ ինչ անենք: Մտքներովս հազար ու մի բան է անցնում, չենք ուզում վատ բաների մասին մտածել, բայց դե որ լռություն ա տիրում, որևէ մեկը չի արձագանքում, չգիտենք, ուրեմն՝ մի վատ բանա եղել»,-ասաց Նելլի հարազատներից տիկին Սուսաննան: Նելլին ամուսնու և ընտանիքի հետ միասին ապրում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում: Անհետացած կնոջ ամուսինը՝ Արտակը, զինվորական է: Եթե նրան այսօր էլ չհատնաբերեն, հավանաբար սպանության հատկանիշներով քրեական գործ կհարուցվի:

«Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում, նշեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի և իրեն այդքան էլ չի հետաքրքրում Նելլի ճակատագիրը: «Նելլին իմ աշխատակիցը չի, նա մեզ մոտ տարածք է վերցրել, աշխատացնում է, կարևորը՝ ինձ որևէ պարտք ու պահանջ չունի, կարևորը, որ լավ վերջանա»,-ասաց Վ. Աբրահամյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին