▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տարիներ հետո պարսիկները, արաբներն ավելի շատ կլինեն, քան մենք` հայերս...

Արդեն Եվրոպան խեղդվում է փախստականների, ներգաղթյալների հոսքից: Նրանց մեծ մասը մահմեդականներ են ու եվրոպական քաղաքներում դարավոր ճարտարապետական կոթողների, միջնադարյան աշտարակների կողքին վեր են հառնում մուսուլմանական կիսալուսնով մզկիթներն ու մինարեթները:

Նոր բազմաքանակ` հարյուր հազարների հասնող փախստականների ալիք է սկսել աֆրիկյան երկրներից, Սիրիայից, Իրաքից, Պակիստանից: Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, գրեթե մահմեդականացված Բալկանները «խեղդվում են» ներգաղթյալների հոսքից, բազմաքանակությունից, նրանց կուտակման վայրերի հակասանիտարական իրավիճակից, հանցագործությունների աճից ու համաճարակների հնարավոր բռնկումներից: Ներգաղթյալների երազանքն ու նպատակը հիմնականում Ավստրիան, Գերմանիան, սկանդինավյան երկրներն են ու իհարկե Մեծ Բրիտանիան:

Այս տեմպերով եվրոպական ծերացող երկրներում մի քանի տասնյակ տարիներ հետո կգերակշռեն աֆրիկյան սևամորթների, արաբների, թուրքերի, պակիստանցիների, քրդերի սերունդները: Երբեմնի քրիստոնեական առաջադեմ, սուրբ աշխարհը կդառնա մուսուլմանական` իրեն բնորոշ հետևանքներով…

Հայաստանն էլ վտանգավոր վիճակում է…Հայաստանում մի քանի տասնյակ տարիներ հետո պարսիկները, արաբները ավելի շատ կլինեն քան մենք` հայերս…Կարծես հիմա էլ արդեն այդ զգացվում է Երևանի կենտրոնում քայլելիս…

Դեռ լավ է հայ-թուրքական սահմանն է փակված, սա կարող է ավելի անդառնալի հետևանքներ ունենալ, Հայստանը կարող են գրավել առանց մի կրակոցի, մի քանի տարում…
Իմ կարծիքով այս ամենի հետ կապված օրենսդրական դաշտում փոփոխություններ են պետք, նուրբ ու խելացի, կշռադատված մոտեցումներ:

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին