▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուշում գնացք է պայթեցվել

Մուշում գնացք է պայթեցվել Թուրքիայի Մուշի նահանգում պայթեցվել է Էլազըղ – Թաթվան երթուղու բեռնատար գնացքը, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Մուշի Քորքութ շրջանով անցնող գնացքը պայթեցվել է երկաթուղում նախօրոք տեղադրված ռումբի օգնությամբ, որը գործարկվել է գնացքի անցնելու պահին: Ենթադրվում է, որ ռումբերը տեղադրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ - PKK) անդամ զինյալների կողմից:

Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են Մուշի հիվանանդանոց: Հայտնի է, որ վիրավորվածները գնացքի անվտանգության աշխատակիցներն են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունից վնասված գնացքի տարածքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով:

Աղբյուր` Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին