▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնի Ռոստովում սպանվածը Հայաստանի քաղաքացի է

Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզում սպանված 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի է, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա նշեց, որ այժմ նախաքննություն է ընթանում, և Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։ Ռուսական «OPT» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ օրեր առաջ Դոնի Ռոստովի մարզի բնակիչ Ռաֆայել Խլղաթյանը իր վարած ավտոմեքենայով բախվել էր մի քանի մեքենաների, որի պատճառով տեղի բնակիչների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել։ Տղան ստացած վնացվածքներից մահացել էր։

Տեղի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 30-ին մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, որի պատճառով էլ բնակիչները ծեծել են նրան։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին