▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերին «խելք սովորացնող» վրացի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոփոխություն է կատարել կառավարության կազմում՝ պաշտոնանկ անելով ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլիին՝ վերջինիս փոխարեն այդ պաշտոնին նշանակելով Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիին: Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի ոլորտին, ապա տվյալ ուղղության պատասխանատու է նշանակվել Թբիլիսիի փոխքաղաքապետ Դիմիտրի Քումսիշվիլին:
Թե որտեղ կշարունակի իր աշխատանքը Բերուչաշվիլին դեռ չի նշվել:

Հ.Գ. Ընդամենը հիշեցնեմ մի գրառում՝ թե ինչպես էր հիշյալ արտգործնախարարը ՛՛խելք սովորեցնում՛՛ հայերին՝

 

Ալիկ Էրոյանց

Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, անդրադառնալով Սահակյան-Բիբիլով «հայտնի» հանդիպմանը նշել է, որ դրա հետևում կանգնած են լուրջ և հեռահար ծրագրեր ունեցող ուժեր, և պետք է թույլ չտալ որպեսզի դրանք իրականանան: Նա նաև հավելել է, որ հայկական կողմը ներողություն է խնդրել նշված հանդիպման հետ կապված, որից հետո իրենք որոշել են հետ չկանչել Երևանից իրենց դեսպանին:

Վրաստանի արտգործնախարարը, փաստորեն, կրակի հետ է խաղում՝ վտանգելով իր պաշտոնին մնալու հնարավորությունը, և առհասարակ դիվանագետ լինելու հեղինակությունը, քանզի, նախ վերջինս, իր մոտեցումներով և հայտարարություններով հակասում է Վրաստանի կառավարության, այդ թվում նաև գործող վարչապետ Ի. Ղարիբաշվիլիի դիրքորոշումներին (ինչն, ի դեպ, նորություն չէ, և արտահայտվել է նաև նախկին արտգործնախարարի օրոք, ինչի համար էլ, ըստ էության, վերջինս հեռացել է կառավարական թիմից), ապա նաև Բերուչաշվիլին կոպտորեն խախտում է այն կանոնները, որոնք վերջինս պարտավոր է պահպանել, այն է. արտահայտում է հակադիվանագիտական կարծիքներ, չի պահպանում անաչառության, զգուշության և զսպվածության սկզբունքները, և որ ոչ պակաս անընդունելի է, խառնվում է այլ պետության գործերին (վերջինիս խոսքերը. «Հաշվի առնելով վեկտորները, առաջնահերթությունները և քաղաքականությունը, որն այսօր վարում է Հայաստանը, ինչպես նաև իրողությունը, որում այսօր ապրում է մեր հարևան Հայաստանը, բացառված չէ՝ այդ և նման այլ հարցերի օգտագործումն ի վնաս Վրաստանի»):

Տվյալ սայթաքումը Բերուչաշվիլիին կարող է ուղարկել նախկին նախագահի հետևից, որի իշխանության տարիներին գործող արտգործնախարարը ծառայել է Սաակաշվիլիի իշխանությանը՝ աշխատելով որպես Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու հարցերով նախարարի առաջին տեղակալ: Իսկ գուցե պատճառը հենց դա է, և Բերուչաշվիլին նպատակ ունի ծառայություն մատուցել նախկին ղեկավարին՝ փչացնելով Ղարիբաշվիլիի որդեգրած ուղին կամ նպատակադրված առաջընթացի ծրագրերը:

Հ.Գ. Եթե իրոք այդպես է, և մեր դիվանադետները ներողություն են խնդրել եղածի համար, ապա No comment:

Հ.Գ. Իսկ մերոնցից մեկը պահանջել է վրացիներից ներողություն խնդրել հայ ժողովրդից Հայոց Ցեղասպանության փաստը արհամարհելու համար:

Հ.Գ. Ինչ-որ չեմ հիշում, որ Վրաստանի ԱԳՆ-ն որևէ կերպ արձագանքեր հետախուզման մեջ գտնվող և մի քանի քրեական գործերով անցնող նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիին՝ Ուկրաինայում բարձր պաշտոնի նշանակմանը (Կիևին ուղղված ոչ մի բացատրության պահանջ), ինչպես նաև պաշտոնական Թբիլիսիի՝ Բաքվին ուղղված նույն Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջի ադրբեջանցիների մերժմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին