▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հետամուտ լինել, որ 12-ամյա երեխային ծեծած տղամարդը ազատազրկման ենթարկվի

Կարծում եմ, որ էս 12 տարեկաան երեխուն այսպիսի դաժանությամբ ծեծած տմարդուն, այդ անասունին, պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ՝ անկախ այն հանգամանքից, որ տեսանյութում երեխան էլ, մայրն էլ ողջ եղելությունը չեն ասում ու գրեթե վստահ եմ, որ այքան էլ անմեղ վիճաբանություն չի եղել երեխեքի միջև, բայց...

Բայց երբ չափահաս ու հասուն մարդը, ով առավել ևս ինքն է հայր, նման դաժանությամբ ծեծում է ընդհամենը 12 տարեկկան երեխու, մենք գործ ունենք արդեն ակնհայտ անասնության հետ, որը չի կարող արդարացված լինել այդ երեխայի ոչ մի արարքով:

Տենց խիստ պատժող տղա էիր՝ գնայիր էդ երեխու հոր հետ հարցերդ պարզեիր, կամ էլ եթե այն աստիճան ծանր մեղք էր գործել էդ երեխեն, որ պարզապես անհրաժեշտ էր տալ քիթ ջարդել, ուղեղի ցնցում պատճառել՝ դիմեիր ոստիկանություն:

Բայց չէ, լինում են չէ այդպիսի հորթակերպ անասուններ, ովքեր չեն նայում դեմները կին ա, թե երեխա՝ խփում են այնպես, ասես իրենք բռնցքամարտիկներ են, դիմացինն էլ իրենց հակառակորդն է: Ու ասեմ, որպես կանոն, նման մարդիկ կյանքում դուխ չեն ունենում իրենց հավասարի նկատմամբ ուժ կիրառելու...

Դրա համար էլ, պետք է հետամուտ լինել, որ իրավապահները կոռուպցիոն գործարքի մեջ չմտնեն ու անպայմանորեն գործը հասցնեն ազատազրկման: Թող դա դաս լինի երեխեքի նկատմամբ դաժանություն դրսևորող այլ անասունների համար:

Գուրգեն Վարոսյան

Տեսանյութը`shamshyan.com

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին