▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին

 

Blognews.am-ը գրում է. Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավորը կոչ է արել օգնություն ցուցաբերել Եվրոպա ժամանող ներգաղթյալներրին։ 91-ամյա շանսոնյեն այս մասին հայտնել է France-Presse գործակալության հետ հարցազրույցում։

«Ես անկեղծ ցավ եմ զգում, երբ տեսնում եմ այդ մարդկանց ամբոխները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ։ Բարեբախտաբար, նման ճակատագիր չեմ ունեցել, սակայն վստահ եմ, որ դրա միջով անցել են իմ ներգաղթյալ ծնողները»,- ասել է Ազնավուրը։

«Պետք է ապահովել այդ մարդկանց ապագան, նորմալացնել նրանց վիճաը»,- հայտարարել է աշխարհահռչակ երգիչը։ Այդ առնչությամբ նա հիշեցրել է արդեն իսկ իր կողմից առաջ քաշված գաղափարը՝ ներգաղթյալներին Ֆրանսիայի հեռավոր, լքված ավաններում ու գյուղերում տեղավորելու մասին։

«Այդպիսով այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց տեսքով։ Այդ ներգաղթյալների թվում կան տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ՝ բժիշկներ, ավոտմեխանիկներ, հացթուխներ»,- ասել է Ազնավուրը։ «Այդ ամենը թույլ կտա կրկին այդ ավաններում բացել դպրոցներ, փոստային բաժանմունքներ»,- նշել է նա։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին