▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 12-ամյա երեխային դաժան ծեծի ենթարկած ստահակը բերման է ենթարկվել

shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գայ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Շենգավիթի վարչական տարածքում 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել երեխային ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետաքննչական բաժնում սպասում են դատաբժշկի եզրակացությանը, ինչից հետո նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, եթե երեխայի ծնողները բողոք ներկայացնեն ստահակի դեմ: Ոստիկանությունում Մ. Բալյանին ծեծի ենթարկած սապատավորը գլխիկոր մեղանչում էր և ոստիկաններին խնդրում էր, որպեսզի մեղմ մոտենան:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին