▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազգի մարզիկները գրոհում են Բաքուն՝ արքայական խաղով

Հայաստանի շախմատային արքա Լևոն Արոնյանը նվաճեց իր առաջին տիտղոսը 2015 թվականի ընթացքում՝ հաղթանակ տանելով ամերիկյան Սենթ Լուիսում կայացած Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում : Լևոնը այս հաղթանակը մեկնաբանել է իրեն բնորոշ համեստությամբ, որն ավելացնում է նրա փառքը : 
Հուսանք, Արոնյանի և հայազգի մյուս շախմատիստների հաջողությունները կլինեն շարունակական, մասնավորապես Սեպտեմբերի 10-ին, Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանում : Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների թվում ևս կան հայեր՝ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը:

Հ.Գ. Փաստորեն ՀԱՅ ազգի մարզիկները գրոհում են ԲԱՔՈՒՆ՝ արքայական խաղով : Շատ հետաքրքիր կլինի հետևել Ադրբեջան - Հայաստան պարտիայի : Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունը չի գնում Բաքու ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ, այլ գնում է ցույց տալու ՀԱՅ մտքի հզորությունը : Ի զուր չէ, որ շախմատը համարվում է արքայական խաղ, քանի որ այն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է 64 քառակուսիների վրա :
 

 

Սուրեն Ավդալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին