▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում մարդիկ չեն կարող սոցցանցերում գրել իրենց իմացածն ու լսածը

Պատկերացնել կարելի է, թե որքան շատ են կորուստներն ադրբեջանական բանակում, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հղում է անում շշուկներին ու խոսակցություններին և նշում, որ նման բան չկա: Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանում մարդիկ չեն կարող սոցցանցերում գրել իրենց իմացածն ու լսածը, ուստի պատկերացնել կարելի է, թե իրականում ինչ է կատարվում այդ երկրի ներսում վերջին օրերին:

Զոհրապ Եգանյան

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ,  վիրավորվել է Կոթի գյուղի երկու բնակիչ: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը Asekose.am-ին հայտնել է, որ վիրավորները մայր ու որդի են: Վերջիններս այս պահին գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրանց ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն. վիրավորների վիճակը հիմա կայուն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին