▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա կամ Զարզանդի կարմիր դիպլոմներն են կեղծ կամ Աշոտյանը խոչընդոտում է դեպի դպրոց որակյալ մասնագետների հոսքին

Աշոտյանը շնորհակալություն է հայտնում լրագրողներին, որ նրանց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացան կանխել մի <<դիվերսիոն>> հարձակում հայ դպրոցի վրա և եթե այդ օպերատիվությունը չլիներ և Զարզանդը մի երկու օր ավել աշխատեր անուղղելի հարված հասցրած կլիներ հանրակրթությանը:Իսկ իրականում ով է Զարզանդը, բացի Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը կամ օգնականը լինելուց նա փաստորեն Հայաստանի երկու բուհի կարմիր դիպլոմով շրջանավարտ է այսինքն իր կրթական ցենզը հնարավորություն է տալիս այդ պաշտոնը զբաղեցնել ես կասեի ավելին Զարզանդին մի բան էլ պետք է խնդրեին, որ նման փայլուն պատրաստվածությամբ մասնագետը համաձայնվեր այդ պաշտոնը զբաղեցնել:Հիմա կամ Զարզանդի կարմիր դիպլոմներն են կեղծ կամ Աշոտյանը խոչընդոտում է դեպի դպրոց որակյալ մասնագետների հոսքին:Երկու դեպքում էլ Աշոտյանը պատասխանատվություն է կրում:Ու հետո եթե Աշոտյանը կարող է ընդամենը մեկ կարմիր դիպլոմով նախարար աշխատել Զարզանդը ինչու չի կարող երկու կարմիր դիպլոմով դպրոցի փոխտնօրեն աշխատել:Եվ հետո ինչ հաջողություն է արձանագրել Հայաստանի հանրակրթությունը Աշոտյանի օրոք:Ըստ էության ոչ մի: Հանրակրթությունը մնում է սոսկալի ցածր վիճակում :Էդ առանձի օլիմպիադաներում նվաճումները հանրակրթության ցուցիչ չեն:Էնքան սոսկալի ցածր, որ իր էրեխեքին մասնավոր դպրոց է ուղարկում::Ասենք էս ազգի մի ինչ-որ տոկոս կարող է մասնավոր գնալ :Բա մնացածը:Հայաստանի մի բուհ, որ իր ռեյտինգով աշխարհի բուհերի լավագույն 500-ի մեջ լինի լավ է :Ու էսքանից հետո մի էն տեսակ գլուխ գովալով է խոսում թե ոնց հայոց դպրոցը փրկեց Զարզանդի ճանկերից կարծես մնացած դպրոցների տնօրենները և ինքը կրթության բնագավառի ազրեիլներ են : Մի խոսքով պահանջում եմ վերականգնել Զարզանդ Նիկողոսյանի խախտված իրավունքները և նրան վերականգնել դպրոցի փոխտնօրենի պաշտոնին:

Ապրես Զոհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին