▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի թեմի առաջնորդը գիշերը սահմանին է եղել

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  գիշեր սահմանին է եղել: Այս մասին Սրբազանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելիներ, երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այսուհետև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել: Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի  1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, վիրավորվել է Կոթի գյուղի երկու բնակիչ` մայր ու որդի:

Նշենք նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակոծությունից 4 անձ է վիրավորվել: Այս մասին Asekose.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինիս փոխանցմամբ` վիրավորներից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 1975թվ.-ին ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին