▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ խնդալու իրական պատմություն. 16+

Տարիներ առաջ ծանոթ գինեկոլոգներիցս մեկը զանգեց, բա թե ինձ ոստիկանութուն են տանում` որպես կռվի հրահրող ու մեղավոր ցուցմունք են պաանջում, մի խոսքով տղեքով գնացինք «դեպքի վայր» ու ինչ է պարզվում. X բնակավայրի և X ազգության ամուսիններ են գալիս, որպեսզի կնոջը ստուգի բժիշկը: Բարձրացնում է բազկաթոռին ու «ծանոթանալով իրավիճակի հետ» դիտողություն է անում կնոջը, որ պետք է բժշկի մոտ գալուց առաջ գոնե մի քիչ հիգիենային հետևել և հետ է ճանապարհում, երկու օր հետո գալու պայմանով: Երկու օրից գալիս են, բարև բարլուս ու էլի բարձրանում է էն կանանց բազկաթոռին ու վիճակը լինում է նախկինից քիչ տարբեվող. Բժիշկս էլ շատ զայրացած սկսում է գոռալ կնոջ վրա ու բացելով դուռը բռնում է դրսում սպասող տղամարդու ձեռքից, ներս բերում և ցույց տալով համապատասխան ուղղությամբ, հռետորական հարց է տալիս. «ի՞նչ է սա», տղամարդը հանգիստ պատասխանում է հարցին և ճիշտ է պատասխաում, որից հետո, գլուխը բարձրացնելով էս խեղճ կինը բացականչում է` «բժիշկ, սա իմ ամուսինը չէ», իսկ այդ պահին ներս է մտնում իսկական ամուսինը և սկսվում է կինոն:

Հ.Գ պարզվում է, որ բացելով դուռը, պատահաբար կանգնած է լինում չափերով ու շորերով շատ նման տղամարդ, ով էլ շփոթության ու խառը պատմությունների մեջ էր քցել մեր բժշկին:

 

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին