▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեր բանակը կարողանում է պատժել և զսպել թշնամուն, էլ ինչների՞ս է պետք ՀԱՊԿ-ը

Առավել հաճախ են խոսում այն մասին, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կարող է միանալ ՀԱՊԿ-ին: Ավելի ճիշտ՝ ակնարկում է Ռուսաստանը, որ ՀԱՊԿ-ը ներգրավվելու է Ռուսաստանի ռազմական օպերացիային Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում: Եթե ՀՀ-ն որոշում կայացնի ինչ-որ ձևաչափով ՀԱՊԿ կազմում ներգրավվել Սիրիայում ընթացող պատերազմին, ապա դա պետք է արվի ոչ ՀԱՊԿ անդամ լինելու համար:

Դա պետք է արվի Սիրիայի բարեկամ լինելու համար, Ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայերի ապաստան տալու համար, ասադների՝ սիրիահայերի հանդեպ ունեցած լավ վերաբերմունքի համար, վերջապես սիրիահայերի փրկության համար, բայց ոչ երբեք ՀԱՊԿ-ի համար: ՀԱՊԿ-ն իրեն ռետինե խողովակի տեղ է դնում տարիներ շարունակ, անգամ հիմա, երբ հրետանի է կիրառվում, էլի շարունակվում է «Ամուր ռետին» օպերացիան: Եթե մեր բանակը մեն-մենակ կարողանում է պատժել և զսպել թշնամուն, էլ ինչների՞ս է պետք ՀԱՊԿ-ը։ Սիրունությա՞ն համար, թե՞ տուն է, թող լինի:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին