▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստացվում է՝ մեր դաշնակիցն ու մեր թշնամին նստած են նույն փուչիկի վրա

Նավթի համաշխարհային գները սկսել են աճել՝ հասնելով մոտ 50$-ի: Հետաքրքիր ու իրարամերժ երևույթ է ստեղծվում. մի կողմից լավ է, որ նավթը թանկանում է, մեր դաշնակից ՌԴ-ի վիճակը լավանում է, մեր արտագնա աշխատողները կսկսեն տրանսֆերտներ անել, մեր տնտեսությունը մի քիչ կշնչի:

Մյուս կողմից էլ նավթը թթվածին է նաև մեր թշնամի Ադրբեջանի համար: Այսօր այդ երկրում ճգնաժամային ամենավատ վիճակն է: Երկրի տնտեսությունն 90%-ով նստած է նավթի վրա: Մի քանի ամիս նավթն էժանացավ, արդեն բյուջեում փող չմնաց, աշխատավարձերն ուշացնում են, մարդիկ բողոքի ցույցեր են անում:

Ստացվում է՝ մեր դաշնակիցն ու մեր թշնամին նստած են նույն փուչիկի վրա: Ու վատ չէր լինի, եթե ՀՀ-ը ունենար այն ասեղը, որը կկարողանար օգտագործել հարմար պահին միայն իր շահերի համար:

Նաիրի Հոխիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին