▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկներն արձանագրել են հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու, դեպքի վայրից փախուստի դիմելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան  ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկվել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գ.Սահակյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից  դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ պարզելու վրաերթ կատարած մեքենան և վարորդի ինքնությունը և ներկայացնել քննչական մարմնին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Պահանջվել և ստացվել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրած տեսագրությունները՝ վրաերթ կատարած ավտոմեքենան պարզելու նպատակով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել  են դատաբժշկական,  ինչպես նաև՝ դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին