▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լունապարկի տնօրինության պարզաբանումը կարուսելի խափանման մասին

«Լունապարկ» ժամանցային կենտրոնում հոկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում պապ ու թոռ նստել են «Ամերիկյան ոլորաններ» կարուսելը: Ընթացքի ժամանակ տեղի է ունեցել կարուսելի դետալներից մեկի խափանում, որի հետևանքով կարուսելը մի քանի մետր գնալուց հետո ինքնաարգելակվել է: Դրանից անմիջապես հետո կարուսելի պատասխանատուն ու մի քանի աշխատակիցներ մոտեցել են և կարուսելի խցիկից հանել պապ ու թոռին և տեղափոխել հարևանությամբ գտնվող սրճարան՝ առաջին օգնություն ցուցաբերելու:
Երեխայի դեմքի ձախ հատվածում եղել է փոքր այտուց, որի համար թրջոց է դրվել: Դրանից հետո տնօրինությունը հարցրել է այլ ցավող տեղ կամ գանգատներ ունեն, պապը ասել է. «ամեն ինչ կարգին է, ոչինչ չկա»: Պապը թոռի ձեռքը բռնած դուրս է եկել տարածքից:
Այն նյութը, որը տեղադրվել է Ա1+ի պաշտոնական էջում հենց նույն օրը, մասմբ չի համապատասխանում իրականությանը: Նախ տարածքում եղել է ոստիկանության ներկայացուցիչ և դեպքից անմիջապես հետո ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք:
Առկա են տարածքում տեղադրված տեսախցիկների նկարահանված համապատասխան տեսանյութերը:


«Լունապարկ» ժամանցային կենտրոնի տնօրինություն և լրատվական բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին