▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակին Վանոն բավական լավ ու ճշգրիտ դիագնոզ էր տվել

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ուժային իրավապահ կառույցը անմիջական կերպով խախտում է ինչպես միջազգային, այնպես էլ պետական օրենսդրությունը և անձեռնմխելիություն ունեցող անձին` ՀՀ ԱԺ պատգամավորի հանդեպ կիրառում է ապօրինի քայլ: Առաջինը տիկին Փոստանջյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ կողմից հնչեցված սպառնալիքն էր պաշտոնական հայտարարության տեսքով, երկրորդը ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին բերման ենթարկելը կամ դրա փորձը: Սա միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում ու ոտնահարում է, քայլ, որին նույնիսկ Աֆրիկյան կամ արաբական բռնապետությունները չեն գնում երկյուղ կրելով միջազգային հանրությունից, թեկուզև արտաքին ֆինանսական հոսքերի կրճատման, ինչպես ժողովուրդը կասեր` "բերանի եմը կտրելու" վախից: Սակայն մեր երկրում իշխանությունների աթոռակաչռած վիճակը ստիպում է արդեն ոտքի կոխան անել ցանկացած օրենք ու իրավունք լինի դա միջազգային կամ պետական ազգային մակարդակի վրա: Եթե նման բան անի ինքնաբավ երկիրը, կարելի է հասկանալ, սակայն երբ նման քայլ անում է մի երկիր, որը իննսուն տոկոսով կախված է արտաքին ֆինանսական աղբյուրներից, սա արդեն իրոք տկարամտության մասին է վկայում ներկայիս իշխանությունների: Ժամանակին Վանոն բավական լավ ու ճշգրիտ դիագնոզ էր տվել այն իշխանությունների համար, որոնք սեփական բացառիկության ու անփոխարինելիության էյֆորիայի մեջ սկսում են հիմարանալ: Նույն ախտանշանները երևում է ներկայիս իշխանությունների մոտ: 
Իզուր չի լատինական առածն ասում, երբ Աստված ուզում է ինչ որ մեկին կործանել, նախ նրա միտքն է առնում, այսինքն զրկում ուղեղից:

 

Արման Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին