▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իգդիրում հայատառ ցուցանակի հեռացման համար սկսված արշավը շարունակվում է

«Ստամբուլի Թուրքիա-Ադրբեջան համերաշխության և մշակութային միություն կազմակերպության» նախագահ Սեֆեր Քարաքոյունլու Թուրքիայի Իգդիրի նահանգի Թուզզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին տեղադրված հայերեն գրությունները հանելու պահանջով դիմում է գրել Իգդիրի նահանգապետարան:

Ստամբուլում գործող կազմակերպության ադրբեջանցի ղեկավարը նամակում Կողբի ժողովրդի անունից դժգոհություն է արտահայտել հայատառ «Բարի եկաք» և«Ցտեսություն» գրությունների տեղադրման կապակցությամբ:

Այնուհետև Քարաքոյունլուն հայերին անհիմն մեղադրել է պատմության ընթացքում թուրքերին ու ադրբեջանցիներին ցեղասպանությունների ենթարկելու, Ադրբեջանի տարածքները բռնազավթելու ու բնակչությանը կոտորելու մեջ:

Հայերին վերագրած բոլոր հանցանքների թվարկումից հետո ադրբեջանցի գործիչը Իգդիրի նահանգապետարանից խնդրել և պահանջել է հեռացնել հայերեն գրությունը:

Նշենք, որ շաբաթներ առաջ, որ Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել: Համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել էր ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը՝ նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, որ այնտեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:

Ավելի վաղ այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը պահանջել էր հեռացնել Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը:

Իսկ օրեր առաջ էլ Թուրքիայում գործող «Իգդիրը Ադրբեջանի տուն» անվամբ միությունը հայատառ գրությունը հեռացնելու պահանջով ստորագրահավաք էր նախաձեռնել:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին