▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները հայերին հեշտ են խաբում.Մեդիափորձագետ

«Մեր հասարակությունը հեշտ է խաբվում ու հավատում ադրբեջանական կայքերի ապատեղեկատվությանը: Եվ, քանի որ ընդդիմադիր նյութեր են գրում, մարդկանց չես կարողանում հասկացնել, որ այդ  կայքն ադրբեջանական է:  armeniareport.com և vestiarmenia.info կայքերում, օրինակ  տեղադրվել էին  տեսանյութեր, որտեղ իբր ականանետով հարվածում են հայ զինվորներին, որը իրականում ծխածածկույթով բեմադրված տեսանյութ էր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հայկական լրատվական դաշտն այսօր շատ լավ է աշխատում, մեծացել է ադրբեջանցի ընթերցողների քանակը.

«Կես տարի է՝ Ադրբեջանում արգելվել է իրենց կորուստների  մասին տեղեկատվությունը, ուստի հասարակությունը նախընտրում  է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, որպեսզի ճիշտն իմանա:

Չնայած, երբեմն ադրբեջանցի օգտատերերը իրենց զինվորի թաղումն են նկարում, տեսանյութեր են տեղադրում համացանցում, բայց, ցավոք, այս ամենը վերահսկվում է ու արագ վերացվում են»,-նկատեց մեդիափորձագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին