▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիացի լրագրողները վտահ են Ալիևների դեմ դատը շահելու մեջ

Ադրբեջանի իշխանությունը Ֆրանսիայի France2 հեռուստաալիքի եւ նրա աշխատակից լրագրողներ Էլիզաբեթ Լուսետի ու Լորան Ռիչարդի դեմ դատական գործ է հարուցել այն բանի համար, որ հեռուստաալիքի Gash Investigation ծրագրի սեպտեմբերի սկզբին հրապարակված հաղորդման մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անվանվել է բռնակալ, դիկտատոր, իսկ Ադրբեջանը` բռնապետություն: Le Figaro թերթը հայտնել է, որ դատական հայցը ներկայացվել է ֆրանսիական Nanter դատարան` Ալիեւների կողմից վարձված ֆրանսիացի փաստաբան Իրվյե Պարդոյի կողմից: Փաստաբանը հայտնել է, որ Ալիեւները դատարանից պահանջում են պատժել հեռուստաալիքին, քանի որ ծրագիրը պատրաստելիս լրագրողները «կողմնակալություն են ցուցաբերել» եւ «անբարյացակամություն ու հետին նպատակ» դրսեւորել:
Դատական հայցի հետ կապված` լրագրողներ Էլիզաբեթ Լուսետն ու Լորան Ռիչարդը թերթի հետ զրույցում համոզմունք են հայտնել, որ դատն իրենք են շահելու, քանի որ իրենց հաջողվելու է քաղաքացիական կազմակերպությունների աջակցությամբ ժխտել Ադրբեջանի իշխանության այդ պնդումները:
Թերթը հիշեցրել է, որ հեռուստաալիքի աշխատակից Էլիզաբեթ Լուսետը Փարիզում Ադրբեջանի բացած ցուցահանդեսում հարցեր է ուղղել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային այն մասին, որ «հանդուրժողականության վայր» ներկայացվող Ադրբեջանում մեծ թվով քաղաքական բանտարկյալներ կան, սակայն, թիկնապահները հեռացրել են նրան Ալիեւայի մոտից, իսկ վերջինս էլ խուսափել է պատասխանել իր հարցին:
Հաղորդման ժամանակ հարցազրուցներ են հեռարձակվել Ադրբեջանում մարդու իրավունքների ակտիվիստների եւ վարչակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ:
«Ադրբեջանում մենք մեր գործն էինք կատարում եւ այդ պատճառով Ադրբեջանի իշխանությանը չի հաջողվի շահել այս դատական գործը: Դատարանում մեզ կպատշտպանեն «Լրագրողներ առանց սահմանների», Amnesty International կազմակերպությունները եւս», -ասել են նրանք:
Le Figaro-ն հիշեցրել է, որ Ֆրանսիայում նման դատական պնդում Rue 89 կայքի դեմ ներկայացվել էր 2011 թվականին Ուզբեկստանի նախագահի դուստր Լոլա Քարիմովային «բռնապետի դուստր» եւ «կեղտոտ փողեր լվացող» անվանելու համար: Այն ժամանակ Փարիզի գերագույն դատարանի 17-րդ պալատը մերժել էր հայցը:
Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին