▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղողի թնջուկը

 

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ սկսվել է խաղողի բերքահավաքը, դրան զուգահեռ տևական ժամանակ է ինչ խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով գյուղացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ պահանջելով ամբողջությամբ մթերել ստացված բերքը:

Ընդգծենք, որ ոչ գյուղացին, ոչ էլ մթերող կազմակերպությունները, մեծ հաշվով, մեղավոր չեն ստեղծված իրավիճակի համար: Գյուղացին ամբողջ տարին աշխատել է և բավականաչափ ռեսուրսներ ծախսել լավ բերք ստանալու համար, ինչ էլ ցանկանում է առանց խոչընդոտների իրացնել, ուստի նրանց պահանջն արդարացի է: Մյուս կողմից չի կարելի մեղադրել նաև մթերող ընկերություններին:

Անդրադառնալով մթերման խնդիրների հետ կապված հարցերին` հարկ է նշել, այն փաստը, որ գործարարներն աջակցում են գյուղացիներին իրենց պայմանագրերից բացի հավելյալ բերք մթերելով, արդեն ողջունելի քայլ է: Այդ կոնտեքստում, եթե հաշվի առնենք, որ այս տարի խաղողի բերքը նախատեսվածից չափից ավելի շատ է, իսկ տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ, բարեգործների կատարած ժեստն ունի բավականին դրական նշանակություն: Այն տեսակետները, որ հնչում են մթերող ձեռնարկությունների և անհատ գործարաների հասցեին այնքան էլ կոռեկտ չէ:

Նախօրեին Արմավիրի մարզում գյուղացիները հանդիպում էին ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ժամանակ որոշակի տարաձայնություններ առաջացան, քանի որ գյուղացիները պնդում էին ամբողջ խաղաղի բերքի ամբողջական մթերում:
Հայտնի փաստ է, որ ՀՀ ձեռնարկատերերն իրենց հիմնական արտահանումը կատարում են ռուսական շուկա: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, ինչ կատարվեց ՌԴ հետ արևմտյան պատժամիջոցների արդյունքում իր ուղղակի ազդեցությունն ունեցավ մեր տեղական արտադրողների արտադրանքին:

Փաստենք մի կարևոր դետալ. դեռևս նախորդ տարվանից պահեստավորված արտադրանքը դեռևս ամբողջապես չի արտահանվել: Այս ամենն իրականում հայրենի գործարարների համար ստեղծել է գրեթե անելանելի կացություն: 
Ամփոփելով հավելենք, որ մթերող ընկերությունները չունեն պարտավորություններ, գյուղացուց խաղողի բերքը ամբողջությամբ մթերելու հարցում, անկախ նրանից, թե որ գործարարը, կամ որ գործարանն է, կատարում մթերումը: Խաղողի բերքի մթերման շուրջ ստեղծված թնջուկը պետք է իր հանգուցալուծմանը հասնի փոխադարձ կոմպրոմիսի միջոցով:

 

 

Կարեն Մկոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին