▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր կորել Իշխան Զաքարյանը

A1plus.am-ը գրում է. Այսօր Երևանում կայացավ ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նախագահությամբ։ Մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական թեման պետական աուդիտն էր։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ են արդյունավետ ծախսվում պետական միջոցները։

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը զրույցում նշեց. «Կարծում եմ՝ թեման այս անգամ շատ հետաքրքիր է։ Ոչ միայն մեր երկիրը, ես կասեի՝ ամբողջ աշխարհում հիմա շատ կարևոր է՝ արդյո՞ք պետական միջոցներն արդյունավետ են ծախսվում, թե՞ ոչ։ Ավելի շատ խոսում ենք արդյունավետության, քան մնացած այլ խնդիրների մասին։ ԱՊՀ երկրների շրջանակներում բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա. արդյո՞ք ճիշտ են կազմվում ծրագրերը, արդյո՞ք ճիշտ են ֆինանսավորվում, արդյո՞ք ֆինանսավորումից հետո տվյալ ծրագրի ավարտին մենք ստանում ենք արդյունավետ վերջաբան»։

Հարցին, թե ինչո՞ւ էին անընդհատ ասում, որ Վերահսկիչ պալատի նախագահը կորել է, չի ներկայանում Ազգային ժողով, պարոն Զաքարյանը հապշտապ միայն ասաց. «Հետո կխոսենք այդ հարցից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին