▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի գույքի վրա արգելանք կդրվի.a1plus.am

 

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։
Հայցվորները պահանջում են մոտ 3 մլն 400.000-ի չափով գումար հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։
«Ուղղակի գումարները, որոնք նրանք ներկայացրել են բուժման համար, ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել ապահովագրական ընկերությանը, որպեսզի հասկանանք արդյոք ապահովագրական ընկերությունը արդեն իսկ չի վճարել այդ գումարները, կամ պատրա՞ստ է վճարել, թե ոչ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։
Հարցին՝ որքան գումար է պատրաստ փոխհատուցել Վարդան Պետրոսյանը տուժող կողմին, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց.
«Վարդան Պետրոսյանն ինքը այդ մասին հայտարարություն կանի դատական նիստի ժամանակ»։
Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը, որպես հայցի ապահովման միջոց, մասնակի բավարարվել է պատասխանողի դիմումը՝ Վարդան Պետրոսյանի գույքի վրա արգելանք դնելը:
Դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել 2013 թ. հոկտեմբերի 20-ին Երեւան- Աբովյան ճանապարհին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ։ Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Ներկայումս Վարդան Պետրոսյանը իր պատիժը գնում է բաց ռեժիմով։ Նա աշխատում է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում։ Առավոտյան ժամը 8.00-ին դուրս է գալիս ՔԿՀ-ից եւ վերադառնում այնտեղ երեկոյան ժամը 20.00-ին։

a1plus.am-ը գրում է.Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։

Հայցվորները պահանջում են մոտ 3 մլն 400.000-ի չափով գումար հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։«Ուղղակի գումարները, որոնք նրանք ներկայացրել են բուժման համար, ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել ապահովագրական ընկերությանը, որպեսզի հասկանանք արդյոք ապահովագրական ընկերությունը արդեն իսկ չի վճարել այդ գումարները, կամ պատրա՞ստ է վճարել, թե ոչ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

Հարցին՝ որքան գումար է պատրաստ փոխհատուցել Վարդան Պետրոսյանը տուժող կողմին, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց.«Վարդան Պետրոսյանն ինքը այդ մասին հայտարարություն կանի դատական նիստի ժամանակ»։

Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 21-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին