▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստալինի կազմակերպած տիեզերական ժողովը

1948 թվականին Մոսկվայում կազամակերպվեց եկեղեցիական ժողով որտեղ ըստ նախագծերի, պատրաստվում էին Մոսկովյան Մետրոպոլիան հռչակել որպես տիեզերական Պատրիարքություն կամ երկրորդ կամ երրորդ Հռոմ:

Քաղաքական ճնշումներով ենթարկեցրել էին բոլոր արևելյան Եվրոպայի երկների հոգևոր առաջնորդներին և համարյա կարողացել էին համոզել Ալեքսանդրիայի, Անտիոքի, Հունաստանի առաջնորդներին և որ ամենակարևորն է. Ստամբուլի Տիեզերական Պատրիարքին:

Բայց վերջին պահին փոխվեց Ստամբուլի Պատրիարքը և նորընտիր պատրիարքը և նրան հետևած Ալեքսանդրիայի ու Անտիոքի պատրիարքները հրաժարվեցին Մոսկովյան ժողովը ու Մետրոպոլիան Տիեզերական հռչակել:

Երբ Ստալինը տեսավ որ բռնած գործը տապալվեց վերջ տվեց նաև 1943-1948թվականը ձգված իր սիրախաղը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ ու սկսած 1948թվից վերսկսեց հալածանքները եկեղեցու դեմ:

Ինձ խիստ հուզել էր ՀԽՍՀ բոլշևիկյան ազգադավ ղեկավարության առաջարկը պայթեցնել մեր Սուրբ Էջմիածինը որին Ստալինը մերժել էր:
Ինձ խիստ հետաքրքրում էր Ստալինի դրդապատճառները: Հիմա արդեն ինձ համար շատ բան պարզ է:

Լևոն Թոքմաջյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին