▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատենադարանի լույսերն այսօր կանջատվեն

Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նվիրվում է տեսողությանը: Օրվա խորհուրդն է՝ բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին:

«Երեխաների համար կարևոր է աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմը, 40 տարեկանից հետո անպայման պետք է չափել աչքի ճնշումև և չպետք է խառնել դա արյան զարկերակային ճնշման հետ: Հատկապես շաքարային դիաբետով տառապող անձինք պետք է ստուգեն ակնահատակը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

Ինչ վերաբերում է ակնոց կրելուն՝ Ալեքսանդր Մալայանը նկատում է՝

«Եթե տեսողական խնդիր ունեք ու ակնոց չեք կրում, հավանական է, որ հետո ակնոցն էլ չփրկի.մարդու աչքն ու ուղեղը սովորում է այն տեսողությանը, որը նա ունի»: 

Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ այսօր՝ 20:00-20:15-ին 15 րոպեով կանջատվեն Մատենադարանի լույսերը.

«Այդպիսով միանում ենք մի շարք  երկրների նախաձեռնությանը: Ընտրվել է Մատենադարանի կառույցը, քանի որ խորհրդանշում է հայկական մշակութային ժառանգությունը, որը տեսնել հնարավոր չէր լինի, եթե մարդիկ կույր լինեին կամ տեսողության խնդիրներ ունենային»,-ասաց Նունե Եղիազարյանը:

Անի Կարապետյան

Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան : 
Օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին