▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ ջրհեղեղը ողողել է ողջ Քոբուլեթին

Վրացական ծովափնյա Քոբուլեթիում մի քանի օր տևած հորդառատ անձրևների պատճառով բարձրացած Աճղվա գետը չարիք է դարձել Աջարիայի և մանավորապես ողջ Քոբուլեթիի համար: Ուժեղ ջրհեղեղի հետևանքով ողողվել են նշված բնակավայրի գրեթե բոլոր տների առաջին հարկերը: Քոբուլեթին պարալիզացված վիճակում է: Չեն գործում էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտը, այլ ենթակառուցվածքներ:

Տեղում աշխատում են փրկարարներ և ոստիկանական ուժեր: Ջրհեղեղի պատճառով վնասվել է գրեթե 1000 տուն, բնակիչները կրել են հսկայական վնասներ: Ըստ կանխատեսումների, անձրևային եղանակը կպահպանվի առնվազն մեկ-երկու օր:

Ալիկ Էրոյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին