▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սվետլանա Ալեքսիեւիչ` 2015-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում

Արդեն հայտնի դարձավ նաեւ Նոբելյան մրցանակի, այս տարվա` գրականության ասպարեզում դափնեկրի անունը` Սվետլանա Ալեքսիեւիչ /Բելառուս/:

Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարեց Շվեդիայի Նոբելյան ակադեմիայի գրականության կոմիտեի ղեկավար Սառա Դանիուսը: Պատկառելի ժյուրին տիկին Ալեքսիեւիչին այս մրցանակը հանձնել է Մեր ժամանակների դժվարությունների ու տառապանքների մասին իր ստեղծագործություններում բազմիցս խոսելու համար:

67-ամյա Սվետլանա Ալեքսիեւիչը արդեն մի քանի տարի անընդհատ առաջին հորիզոնականում էր Եվրոպայի գրական շրջանակների, եւ նրան հաջորդում էին ճապոնացի Հարուկի Մուրակամին եւ քենիացի Նգուգի Վա Թհիոնգոն:

Ըստ էության տիկին Ալեքսիեւիչը Նոբելյան մրցանակի էր առաջադրվել սկսած 2002 թվականից, Ուտոպիայի ձայները շարքի համար, որն ավարտվեց միայն 2013-ին Սեքընդ հենդի ժամանակը գրքով, իսկ առհասարակ շարքի մեջ մտան վեց գրքեր, որոնցից են` "Պատերազմի դեմքը կանացի չէ", "Ցինկե տղաները", "Մահվամբ կախարդվածները", "Վերջին մոհիկանները" եւ "Չեռնոբիլյան աղոթքը":

Նոբելյան մրցանակաբաշխության ողջ պատմության մեջ Սվետլանա Ալեքսիեւիչը 112 դափնեկիրների մեջ տասնչորսերորդ կինն է, որը այդ մրցանակն ստացել է գրականության ասպարեզում:

Այս տարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն շվեդական կրոն, կամ 953 հազար ԱՄՆ դոլար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին