▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո, այ կոմսոմոլկա՚, մի 50 տարի առաջ դու Կոմիտասին կղեր էիր համարում...

Լսեք, այդ կինը ամբիոնից չի իջնում: Երբ նայում ես` բեմում է, ամբիոնը գրկած, բրոշկան դոշին`ճառում է ու ճառում է: 
Ա'յ, տիկին, բա դու երբ ես աշխատում: Արդուկն էլ միացնում եմ` էլի քո ձայնն եմ լսում: Էդ Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է, որ դու բեմերից չիջնես ու հայրենասիրական բոցավառ ճառեր ասես:
Նկատել եք, Հրանուշն արդեն արեւմտահայի առոգանությամբ է խոսում, լրիվ մտել է ,,ախպարի,, դերի մեջ, որ սփյուռքահայության սիրտը շահի:
Էսքան էլ մազալու տիկին:
Ուրեմն` որտեղ ինչ կազմակերպվի` կենտրոնում Հրանուշն է: Բոլոր նախարարությունների ծրագրերն ու գաղափարները թռցնելով ու վերագրելով իրեն` անում է նույն բանը, ինչն արդեն արվել է:
Չեմ հասկանում, կառավարության ղեկավարը չի տեսնում, որ զուր փողեր են մսխվում:
Աշոտյանն ուսուցիչների համաժողով է անում, հաջորդ պահին Հրանուշը գլխին է հավաքում ուսուցիչներին ու էլի համաժողով է անում:
Մշակույթի նախարարությունն արդեն երկրորդ տարին է, ինչ Կոմիտասին նվիրված փառատոն է անում, Հրանուշը դրսերից կանչում-բերում է մի քանի տնական խմբերի ու իբր Կոմիտասին նվիրված միջոցառում է անում: Տո', այ կոմսոմոլկա, մի 50 տարի առաջ դու Կոմիտասին կղեր էիր համարում, դու ինչ ես հասկանում Կոմիտասից, որ համերգ ես կազմակերպում: 
Հետո էլ բարձրանում է բեմ, որ այդ մի քանի մոլորյալ սփյուռքահայերը իրեն ,,տարժեստվեննի,, շնորհակալություն հայտնեն ու ծաղիներ նվիրեն:
Մի քանի օր առաջ էլ տեսա, որ քիթը խոթել է Քաղշինի մեջ: Վազել էր Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ու ամբիոնը բաց չէր թողնում: Դրսից եկած ճարտարապետներին իրենը համարելով` բոցաշունչ ճարտարախոսում էր...
Վայ, քո տունը շինվի, որ արդեն 6 տարի այդպես էլ չիմացար, թե որն է քո անելիքը կամ Գալուստի ասած` գործառույթները...

 

Կիմա Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին