▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց օդերևութաբանական տվյալներ՝ Հայաստանում

«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում մի փոքր արտառոց երևույթներ ունեցանք, այն է՝ ժամանակ առ ժամանակ Հանրապետության ողջ տարածքում դիտվել են անձրևներ, որոնք ուղեկցվել են ամպրոպներով, իսկ այս ամսին սովորաբար տեղումները թափվում են այնպիսի շերտաանձրևային ամպերից, որոնք ամպրոպներ չեն առաջացնում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող եղանակին՝ նկատեց.

«Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև առաջիկա գիշերը և տեղումներն այսօր ու առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կշարունակվեն, կդիտվեն նաև ամպրոպներ: Վաղը ցերեկվանից օրվա երկրորդ կեսից հետո արդեն ցիկլոնն աստիճանաբար կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով անտիցիկլոնային դաշտին: Վաղն արդեն, կեսօրից հետո,  Հանրապետությունում կդիտվի տեղումների դադար և եղանակի պարզեցում:

Հոկտեմբերի 10-ի, լույս 11-ի գիշերը՝ պայմանավորված եղանակի պարզեցմամբ, ինչպես նաև հյուսիս արմուտքից արկտիկական ցուրտ  օդային հոսանքների ներթափանցմամբ, գիշերային ժամերին սպասվում է 4-5 աստիճանով ջերմաստիճանի անկում և լեռնային մի շարք շրջաններում կա ցրտահարության վտանգ:

Խոսքը հիմանակնում վերաբերում է Շիրակի, Լոռվա, Արարատի, Արագածոտնի լեռների, Կոտայքի լեռնային շրջաններին և Գեղարքունիքին:

Այստեղ առանձին հատվածներում գիշերային ժամերին հնարավոր է  ջերմաստիճանի անկում՝ -2-ից -3 աստիճան: Ցրտահարության առումով խոցելի կլինեն Շիրակից՝ Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Մարալիկի հատվածներն ու հարակից գյուղերը, Լոռվա մարզից՝ Տաշիրը և հարակից բնակավայրերը, Արագածոտնի մարզից՝ Ապարանն ու հարակից գյուղերը, Կոտայքի մարզից՝ Հրազդանն ու հարակից գյուղերը, Գեղարքունիքի մարզից՝ Գավառը,  Վարդենիսն ու հարակից գյուղերը:

Հոկտեմբերի 11-ին և 12-ին Հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ:

12-ին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և Հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքները, ուստի օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով և Արարատյան դաշտում կունենանք 23-24 աստիճան տաքություն՝ 18-ի փոխարեն»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին