▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր, հայկական ավիափոխադրող՝ Հայաստանում

Հայաստանը շուտով կունենա նոր ավիափոխադրող: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանը:

«Որպեսզի հայկական ավիացիան ընդհանրապես չտապալվի՝ ես որոշեցի նոր ավիաընկերություն հիմնել, ուստի, 2014 թվականի ապրիլին բացեցի «Ալյանս» ավիաընկերությունը՝ ձեռք բերելով երկու ինքնաթիռ, որոնք արտադրում են ռուսներն ու իտալացիները: 2017 թվականին կփորձենք ինքնաթիռների թիվը հասցնել 6-ի: Սկզբում որոշվել էր, որ չվերթերը երեք ուղղությամբ էին լինելու՝  Երևան-Բեյրութ, Երևան-Թեհրան, Աշխաբադ, հետո ավելացրեցի ևս 12 չվերթ՝ դեպի Ռուսաստան: Չվերթերը կսկսենք գալիք տարվա մարտի 27-ից, որովհետև ամառային չվացուցակն այդ ժամանակվանից է սկսվում»,-ասաց «Ալյանս» ավիաընկերության հիմնադիրը:

Արարատ Սարգսյանը նշեց, որ դեպի եվրոպական երկրներ դեռևս չեն ցանկանում չվերթեր իրականացնել, որովհետև մրցակցությունը մեծ է.

«Մի քիչ կընդլայնենք մեր հնարավորությունները, ապա կմտածենք Եվրոպայի մասին»,-նշեց նա:

«Ալյանս» ավիաընկերության հիմնադիրը տեղեկացրեց, որ ինքնաթիռները 100 տեղանոց են լինելու, իսկ ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը՝ նկատեց.

«Մի փոքր բարդ է.կսահմանվի՝ ելնելով մյուս ավիաընկերությունների սահմանած գներից: Օրինակ, եթե մեկը Ռուսաստան ավելի էժան է տանում, նշանակում է՝ մենք էլ պետք է իջեցնենք: Գները վերանայվելու են ամեն ժամ ու րոպե»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին