▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները պահանջում են բացահայտել դեպքը

 

«Ազատամարտիկների դաշինքի» արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ այլ հարցերից բացի քննարկվեց նաև Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված սպանության փորձը: Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը միաժամանակ ընդունեցին, որ դա նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ մեր ավելորդ հանդուրժողականության հետևանքն է: Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով , որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի կենտրոնում, և ի տարբերություն նախորդ միջադեպերի այս դեպքը ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր:
Դաշինքի ընդլայնված խորհուրդը քննարկեց և որոշեց հարգելով Սմբատ Հակոբյանի հորդորը, առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, համապատասխան մարմիններից պահանջել դեպքի ամբողջական բացահայտում և պատվիրատուից մինչև կատարող բոլորին անխտիր պատասխանատվության ենթարկում: Իշխանությունների անտարբերությունը մենք կդիտենք , որպես իրենց հովանավորությամբ կատարված հանցագործություն և պատժելու իրավունքը կվերապահենք մեզ, պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա:
 
«Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդ

«Ազատամարտիկների դաշինքի» արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ այլ հարցերից բացի քննարկվեց նաև Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված սպանության փորձը:

Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը միաժամանակ ընդունեցին, որ դա նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ մեր ավելորդ հանդուրժողականության հետևանքն է: Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով , որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի կենտրոնում, և ի տարբերություն նախորդ միջադեպերի այս դեպքը ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր:

Դաշինքի ընդլայնված խորհուրդը քննարկեց և որոշեց հարգելով Սմբատ Հակոբյանի հորդորը, առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, համապատասխան մարմիններից պահանջել դեպքի ամբողջական բացահայտում և պատվիրատուից մինչև կատարող բոլորին անխտիր պատասխանատվության ենթարկում: Իշխանությունների անտարբերությունը մենք կդիտենք, որպես իրենց հովանավորությամբ կատարված հանցագործություն և պատժելու իրավունքը կվերապահենք մեզ, պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա:
 
«Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին