▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինե Բիշարյանը՝ Սեյրան Սարոյան-2

Երեք օրա համացանցում ֆռֆռում է ՕԵԿ նախագահի որդու մեքենայի, խախտման ու պետհամարանիշների բազարը: Էս թեման էդքան էլ չէր հետաքրքրանա (ու կապ չունի, որ ինքը Արթուր Բաղդասարյանի տղանա), եթե էտ թեմայի մասին չխոսար ՕԵԿ-կական «Սեյրան Սարոյանը»՝ Հեղինե Բիշարյանը:
Սկզբից ասեմ՝ ինչի եմ համեմատում Սարոյանի հետ, նոր անցնենք առաջ: Սեյրան Սարոյանն էլ էր փութաջանորեն արդարացնում Սուրիկ Խաչատրյանի որդուն:
Հիմա ձեզ եմ ներկայացնում երկրի նորակոչ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի, երկրին վերածննունդ խոստացող կուսակցության ներկայացուցչի հրաշալի պատասխանները էտ թեմայի վերաբերյալ:
Նորից եմ հիշեցնում՝ Բիշարյանը մեր հայրենի ընդդիմության ու երկիրը »փրկող» կուսակցություններից մեկի ներկայացուցիչնա:
Ի պատասխան հարցին, բա ինչիա խախտում անում, ասումա՝ «Բա տղա ա, մի հատ էլ թող խախտում անի, հո հանցագործություն չի արել, Դուք էլ եք տղա, ի՞նչ կա դրա մեջ».... Հիշեցում, որ Տիկին Բիշարյանը արդարացնում է այն խախտումը, որ էտ «խեղճ ու կրակ» տղան իրա Ռենջ ռովերով ընդամենը օրը մեջ համարներա փոխել ու ավտոյի մեջ էլ պատահական մի քանի հատ համար քցած ունի.... Ճիշտա ասում էլի տիկին Բիշարյանը, ինչկա որ դրա մեջ, շաատ չուզող ազգ ենք:
Հետո էլ տիկին Բիշարյանը ասումա. «Պարոն Բաղդասարյաննենց տանը բոլորը էտ մեքենայից ունեն (հիշեցում խոսվումա 100 հազար դոլլարից ոչ պակաս ռենջի մասին)».... Ու տենց էլ ժողովրդին կեղեքողներին օրը տաս անգամ մեղադրողը, չբացատրեց, էտ ոնց էղավ, որ իրանց շեֆենք տանը մենակ 100 հազար դոլլարնոց ավտոներ են քշում:
Իսկ թե ինչու է նա մե՛կ դիվանագիտական, մե՛կ ԱԱԽ համարանիշներ փակցնում նույն մեքենայի վրա, տիկին Բիշարյանը չբացատրեց։
Ասածս ինչա՝ հարգելի լրագրողներ, հերիքա էլի, հո դուք չուզող չեք՞ տղայա էլի., ինչա արել որ՞ ընդամենը մի քանի խախտում, մի ընկեք մանրուքների հետևից հա, զզվելի եք տո հա դուք :Խեղճ ու կրակ երեխայա, կարողա աղջկա մոտ ուզեցելա ֆիքստուլանա, ինչ կա դրա մեջ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին