▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Кто не с нами, тот под нами». Ռուսաստանը ինչ-որ գործողություն է ուզում կիրառել Թուրքիայի դեմ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Այսօրվա ամենաքննարկելի թեման ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչը թուրքական օդուժի կողմից խոցելու թեման էր: Չնայած նրան, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դ. Պեսկովը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել ռմբակոծչի խոցման ֆոնին ՌԴ-Թուրքիա փոխհարաբերությունների վատթարացման մասին, սակայն կարելի է ասել, որ սա պատահականության սկզբունքով չի եղել: Ասեմ ինչու.

Չնայած այն տեղեկատվությանը, որ 2015-ի տվյալներով աշխարհում ամենահզոր բանակ ճանաչվել է ԱՄՆ-ի և հետո նոր միայն ՌԴ-ինը, այնուամենայնիվ կոնկրետ իմ համար ՌԴ-ի բանակից հզոր, մարտունակ և պրոֆեսիոնալ բանակ աշխարհում չկա: Այս փաստը հաշվի առնելով հանդերձ կասկածի տակից միանշանակ դուրս է գալիս այն, որ ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծչի օդաչուն այն աստիճան ոչ պրոֆեսիոնալ էր, որ չէր գիտակցում, թե ինչ է սպասվում իրեն, երբ նա խախտեր թուրքական օդային սահմանն անգամ այն պարագայում, երբ նրան թուրքական Գենշտաբի տարածած հաղորդագրության համաձայն մի քանի անգամ նախազգուշացրել են խախտման մասին: Սա ենթադրում է, որ ռուսական ռմբակոծիչը միտումնավոր է հատել օդային սահմանը և հրահրել թուրքական կողմին պատժիչ գործողությունների դիմել:

Պարզ է նաև, որ Թուրքիան նման ռիսկային գործողության չէր դիմի, եթե չունենար ԱՄՆ-ի «դաբրոն», ինչը հնարավոր է ամբիցիաների դրդմամբ սխալ որոշում է, քանզի այս քայլով ՌԴ-ն ճնշում կգործադրի ուղղակի կերպով Թուրքիայի վրա, ինչն էլ անուղղակի կերպով կանդրադառնա նաև ԱՄՆ-ի վրա: Այն որ Թուրքիան «կռվախնձոր» է դառել ՌԴ-ԱՄՆ պասիվ հակամարտության գոտում, դա արդեն ակներև է, քանզի չեմ կարծում, որ ռմբակոծչի խոցման պատասխան հակահարվածը սպասեցնել կտա իրեն, ասենք շատ միամտաբար, իբր թե Սիրիայի տարածքում ԻՊ գրոհայինների ոչնչացմանն ուղղված օպերացիոն գործողությունների ժամանակ, որը շատ մոտ կգտնվի Թուրքիայի սահմանին, կրկնում եմ միամտաբար ասենք նույն ՍՈՒ-24 ռմբակոծչի արձակած հրթիռը կընկնի հենց Թուրքիայի տարած՝ պատճառելով զգալի կորուստներ, լրիվ միամիտ, ոնց խոցվեց ռուսական ռմբակոծիչը: Սա ՌԴ-ի դերն ու ազդեցիկությունը տարածաշրջանում էլ ավելի կբարձրացնիի... այսինքն ՌԴ-ն առաջնորդվում է հայտնի կովկասյան ասացվածքի համաձայն «Кто не с нами, тот под нами»:
Վերոնշյալ կանխատեսումը, որը, վստահ եմ, մոտ ապագայում կիրականանա, ևս մեկ ապտակ կլինի ԱՄՆ-ին ՌԴ-ի կողմից»:

Աշոտ Եսայան

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:Այս մասին տեղեկացնում է է Day.az-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին