▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական լարումից երջանկացածներ՝ հայոց պատմություն հեչ ուսումնասիրե՞լ եք

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքնա իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ո՞նց անենք, որ մի քիչ մտածել սովորեք, նոր ոգևորված ստատուսներ գրեք։ Հարգելի՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարումից երջանկացած կոնտինգենտ, դուք հայոց պատմություն առարկան հեչ ուսումնասիրե՞լ եք։ Չեք նկատե՞լ, որ բոլոր կոտորածները, արհավիրքները, այդ թվում՝ ցեղասպանությունը, հենց այդ ֆոնի վրա են եղել... որ ցանկացած լարում մեր քթերից է եկել... թե՞ էսօրվա ռուսն ու թուրքն ուրիշ են։ Կարելի՞ է էդքան ռոմանտիկ լինել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է է Day.az-ը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին