▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան այսքան անհաշվենկատ գտնվե՞ց և հրահրում է պատերազմ Ռուսաստանի՞ հետ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայի սուլթան Էրդողանը, տարիքի հետ հավանաբար թռցրել է խելքը և տարածաշրջանում ստեղծել է պատերազմի վտանգ: Առանց այդ էլ լարված տարածաշրջանում առկա ռազմական գործողությունները, որոնք հնարավոր է վերածվեն լայնամասշտաբ պատերազմի, որի մեջ կամա թե ակամա ՀՀ -ի տարածքը նույնպես կունենա իր մասնակցությունը:

Գրեթե համոզված եմ, որ եթե Ռուսաստանը քրդերին պաշտպանելու համար ռազմական գործողություններ սկսի Թուրքիայում, ապա այդ գործին կխառնվի նաև Իրանը, ով երազում է տեսնել կազմաքանդված Թուրքիա...Բա Եվրոպա՞ն...

Եվրոպային կարծում եմ դաս եղավ Փարիզի ահաբեկչությունը և չի խանգարի Ռուսաստանին ահաբեկիչների հովանավոր, ծնող, սնող Թուրքիային բամփելու համար: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Կիլիկիա Հայաստան

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է է Day.az-ը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին