▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլում հնձում են այն, ինչ ցանել են

Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է` նույնիսկ այսօր, երբ խոցվել է այդ երկրի ռազմական ինքնաթիռը: ՆԱՏՕ-ն զորակցեց իր կազմակերպության անդամ Թուրքիային և դա բնական է` կոլեկտիվ անվտանգության տեսանկյունից: Անհասկանալի կլիներ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքն այլ դիրքորոշում ունենար:
Ու հենց այս ֆոնին` Ռուսաստանը ստացավ բարոյական, քաղաքական հերթական ապտակը: Ռուսաստանի ծպտունը չէր լսվում, երբ նույն Թուրքիայի օդուժը խախտում էր իր դաշնակից Հայաստանի օդային սահմանը: Մոսկվան ցինիկորեն զինել ու զինում է իր դաշնակից Հայաստանի թշնամի Ադրբեջանին` դա համարելով կոմերցիա:
Ռուսաստանը հիմա մեկուսացված է նույնիսկ ողբերգության պահին ու դա օրինաչափ է. Կրեմլում հնձում են այն, ինչ ցանել են:

Սուրեն Սուրենյանց
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին