▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկի իրավաբանը և նրան կրակողը գումարային խնդիրներ են ունեցել. նոր մանրամասներ

Hraparak.am-ը գրում է.Երեւանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 24-ին սպանված «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանը երկու երեխաների հայր է: Hraparak.am-ի մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեպքի մասին: Մեր տեղեկություններով՝ նրան կրակել են տաքսի մեքենայի միջից, իսկ կրակոցներին նախորդել է վիճաբանություն: Մեր աղբյուրները հայտնեցին, որ կրակողը եւ բանկի իրավաբանը գումարային խնդիրներ են ունեցել, ինչն էլ նման ողբերգական հանգուցալուծում է ստացել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն մի շարք էական հանգամանքներ են պարզվել: Մասնավորապես, հայտնի է, թե տաքսի մեքենան որ ընկերությանն է պատկանել, կրակողը ով է եղել եւ այլն:

«Անելիք բանկ»-ից հայտնեցին, որ Հովհաննես Աթանյանը իրենց մոտ աշխատում էր 2009 թ.-ից։ Բանկից, սակայն, հրաժարվեցին հայտնել, թե այս աշխատանքային տարիներին ինչպես է իրեն դրսեւորել Հովհաննես Աթանյանը, արդյոք որեւէ մեկի հետ խնդիրներ ուներ, թե ոչ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին