▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տունը վարձակալած անձանցից մեկը եղել է Նուբարաշենի բնակիչ. տանտիրուհին նոր մանրամասներ է պատմում

Blognews.am-ը  գրում է. Քիչ առաջ Նորք-Մարաշի այն առանձնատանը, որտեղ թաքնվում էին զինված հանցախմբի անդամները, տանտիրոջ քույրը՝ Գայանե Հախվերդյանը, պատմեց, որ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել այն բրոքերին, որը հանձնել է բնակարանը հանցախմբին: Տունն ամբողջությամբ ավերված է, տակնուվրա եղած: Գայանե Հախվերդյանը նշեց, որ իր քրոջ մոտ եղել է տունը վարձակալած անձանցից մեկի անձնագրի պատճենը, որը եղել Նուբարաշենի բնակիչ: Տանտերերը անձամբ չեն ճանաչել վարձակալած անձանց, ընդամենը մի քանի անգամ են տեսել, սակայն ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեն նկատել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին