▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցնցված եմ, որ Հայաստանում ահաբեկչության մասին ահազանգը Շամշյանն է տալիս

Hraparak.am-ը գրում է. Որ Շամշյանը ոստիկանական լուրեր հաղորդելու հայաստանյան առաջին աղբյուրն է, հասկացանք, վատ էլ չի ներկայացնում: Ինչքան սահմռկեցուցիչ դեպք կա սահմեռկուցիչ ձևով տեղը տեղին ներկայացնում է: Բայց բաներ կան, որ մեր քաղաքացին կուզեր լսեր պատկան մարմիններից, հատկապես այն լուրերը, որոնք կապված են ազգային անվտանգության, տեռորիստական գործողությունների հետ: Բայց այնպես է ստացվում, որ Շամշյանն է հաղորդում, որ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են տեռորիստական գործողություն: Ու բանից պարզվում է, որ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Նույնիսկ հայտնում է, որ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են: Ինչքանո՞վ է հարգի, որ ահաբեկչական գործողության մասին հայտնի Շամշյանը: Հիմա քաղաքացիներս գնանք այդ տղայից ի՞նչ հարցնենք, ի՞նչ պահանջենք, չարժե՞ որ մի երկու խոսքով հանդես գա պատկան մարմինը: Ուղղակի ցնցված եմ, որ Հայաստանում ահաբեկչության մասին ահազանգը Շամշյանն է տալիս: Հենց դա էլ հավատ չի ներշնչում ու տակը... ինչ որ բան են փնտրում....

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին