▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն իր շահը չի թողնի ու մեր շահի հետևից չի ընկնի

Լավ, էս էլ ասեմ ու վսյո... 
Էս ստատուսով միգուցե և՛ նալին խփեմ, և՛ մեխին, բայց... 
Ես էդքան էլ ուրախ չեմ, որ Ժիրինովսկի կոչեցյալը, ով իր բոլոր ելույթները կառուցում է այնպես, ինչպես էդ պահին իրան ա պետք, ասում է հետևյալը. «Մենք պետք է պատժենք թուրքերին ու մեր ձեռով չէ, այլ ուրիշների... օրինակ՝ հայերին թույլատրենք՝ գնան, իրանց հողերը հետ վերցնեն....»: Հա, իրականում սա մի կողմից լավ ա, որ Ռուսաստանում արդեն սկսեց բուռն քննարկում արվել, որ թուրքերի մոտ հայկական տարածքներ կան, բայց մյուս կողմից էլ վատ ա, որ դա Ժիրինովսկին ա ասում, քանի որ, եթե վաղը պետք լինի, Ժիրինովսկին կասի, որ հայերը թուրքերի տարածքում են ապրում ու էլի իրա խասյաթի համաձայն՝ կպնդի ու տենց... 
Բայց էս ամենում, օրինակ, շատ հաճելի է, երբ Սալավյովը ևս մեկ առիթ ստացավ անկեղծ բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը, ու ոչ միայն ինքը... Իսկ մի կողմից էլ վատն էն ա, որ իրանց պիտի բան լիներ, որ մեր մասին հիշեն, չնայած՝ շնից մազ պոկելն էլ է օգուտ: 
Կարճ ասած՝ ինչ կատարվում ա ռուս-թուրքական շուխուրի մեջ, որոնք վերաբերում են հայերին, և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում... Ուրախացնում է, որ էլի հույս է առաջանում ի օգուտ մեզ, տխրեցնում է, որ էդ հույսը կապված է միմիայն ռուսական ռմբակոծիչին խփելու հետ, ու մենք ուղղակի հարմար պահին հայտնվածներ ենք:

Իսկ ամենավերջում՝ բոլորս էլ գիտենք, որ մեկ ա՝ Ռուսաստանն իր շահը չի թողնի, մեր շահի հետևից ընկնի, ու ոչ միայն Ռուսաստանը։

 

Խուճուճ ստատուս:

Անկախ Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին